Կիվուն երկարաձգեց պայմանագիրն Ինտերի հետ

«Ինտերը» պաշտոնապես երկարաձգել է գլխավոր մարզիչ Քրիստիան Կիվուի հետ պայմանագիրը։ Միլանյան ակումբը հայտարարել է, որ 45-ամյա մասնագետի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականը։ Նախկին համաձայնագիրը գործում էր մինչև 2027 թվականի ամառ։ Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ նոր պայմանագրում ներառված է նաև մինչև 2029 թվականը երկարաձգելու տարբերակ։ Նշվում էր, որ ռումինացի մասնագետի տարեկան աշխատավարձը կազմում է 4 միլիոն եվրո։ Կիվուն «Ինտերի» գլխավոր մարզիչ է նշանակվել 2025 թվականի հունիսին։ Նրա գլխավորությամբ միլանյան ակումբը դարձել է Իտալիայի չեմպիոն և նվաճել երկրի գավաթը։ Մինչ «Ինտեր» տեղափոխվելը նա գլխավորում էր «Պարման»։ ArmSport

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16852

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով