Ի՞նչ գին ունի Հայաստանին Ֆրանսիայի հետպատերազմյան պարտքը

Այս օրերին Երևանում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոստովանեց, որ իր երկիրն ու ինքը հանդիսանում են 2022 թվականի պրահյան գործընթացի առանցքային դերակատարը, որը դե ֆակտո Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում: Մասնավորապես, մայիսի 4-ի երեկոյան նախագահական նստավայրում պետական ընթրիքի ժամանակ Ֆրանսիայի ղեկավարն ասել…

Դորտմունդի «Բորուսիայի» նախկին մարզիչ Էդին Թերզիչը կստանձնի Բիլբաոյի «Ատլետիկի» գլխավոր մարզչի պաշտոնը

Դորտմունդի «Բորուսիայի» նախկին գլխավոր մարզիչ Էդին Թերզիչը նոր աշխատանք է գտել Իսպանիայում։ Նա կստանձնի Բիլբաոյի «Ատլետիկի» գլխավոր մարզչի պաշտոնը, պաշտոնապես հայտնում է իսպանական ակումբի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ 43-ամյա մասնագետը պաշտոնապես կներկայացվի ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո։ Մարզիչը բասկյան ակումբի…

Թուրք պաշտոնյան՝ Կարս-Գյումրի երկաթուղու և ռեգիոնալ հարաբերությունների կարգավորման մասին

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) փոխնախագահ Քյուրշադ Զորլուն ելույթ է ունեցել Թուրքիա-Ադրբեջան բարեկամության, համագործակցության և համերաշխության հիմնադրամի (TADİV) կողմից կազմակերպված «Հեյդար Ալիևը և թյուրքական աշխարհը» թեմայով քննարկմանը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ Զորլուն պնդել է, որ Թուրքիայի, Ադրբեջանի…

Իրանի հարցում Չինաստանը զուսպ է և մարտահրավեր չի նետում ԱՄՆ-ին․ Թրամփ

Իրանի հարցում Չինաստանը զուսպ է և մարտահրավեր չի նետում ԱՄՆ-ին, այս մասին հայտարարել է Դոնալդ Թրամփը։ «Ես շատ լավ հարաբերություններ ունեմ նախագահ Սիի հետ։ Կարծում եմ՝ նա հիանալի մարդ է։ Մենք լավ ենք շփվում, և դուք տեսնում եք, թե ինչպես…

Թրամփը կարող է այս շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները

«Իրանը ցանկանում է գործարք կնքել: Ինձ դուր չի գալիս, որ նրանք ինձ հետ այդքան հարգանքով են խոսում, իսկ հետո հայտարարում, որ չեն խոսել: Նրանք խաղեր են խաղում»,-հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Axios-ը, հղում անելով ամերիկյան և իսրայելական ղեկավարության աղբյուրներին,…

Բանակի հեղինակազրկում էլ ո՞նց է լինում. ԳՇ պետը՝ լքված. Գեղամ Մանուկյան

Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է . «Բանակի հեղինակազրկում էլ ո՞նց է լինում. Անդրադարձեք. ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանն այսպես միայնակ, գերազանցիկի պես շուտ գալով, անտեսված նստած է Գյումրիում, սպասում է, որ Մակրոնն իր հովանավորյալների հետ գա,…

Ռուբինյանը Լիտվայի պատվիրակության հետ քննարկել է ԵՄ վիզաների ազատականացմանն առնչվող հարցեր

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մայիսի 5-ին հանդիպել է Լիտվայի Հանրապետության Սեյմասի փոխնախագահ Ռադվիլե Մորկունայտե-Միկուլենյենեի գլխավորած պատվիրակության հետ: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից: Ողջունելով «Երևանյան երկխոսություն» 2026 միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած հյուրերին` Ռուբեն Ռուբինյանը կարևորել…