Այս օրերին Երևանում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոստովանեց, որ իր երկիրն ու ինքը հանդիսանում են 2022 թվականի պրահյան գործընթացի առանցքային դերակատարը, որը դե ֆակտո Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում: Մասնավորապես, մայիսի 4-ի երեկոյան նախագահական նստավայրում պետական ընթրիքի ժամանակ Ֆրանսիայի ղեկավարն ասել է հետևյալը. «2022 թվականի աշնանից, ես ոչինչ չեմ մոռացել այդ գիշերից։ Պատերազմի սկզբից ընդամենը երկու տարի էր անցել։ Իրավիճակը շատ անկայուն էր, և Դուք ցուցաբերեցիք մեծ խիզախություն, քանի որ որոշում էիք կայացնում Ձեր երկրի համար։ Բայց ուզում եմ մի պարզ բան ասել ։ Նախ՝ Ֆրանսիան այդպիսի պահերին, իմ համոզմամբ, կատարել է իր պարտքը։ Ճիշտ է, Եվրոպայում կամ այլուր շատերի համար տարօրինակ էր, թե ինչու ենք մենք անվերապահորեն աջակցում Հայաստանին։ Ի դեպ, ձեզ հանգստացնելու համար նշեմ, որ այն հանդիպումից հետո, որին վարչապետն անդրադարձավ, ես գրեթե դուրս էի մնում հետագա բոլոր հանդիպումներից, մինչև որ հակամարտությունը կարգավորվեց նախագահ Ալիևի հետ»:



