Թուրքիան հրաժարվել է բացել իր օդային տարածքը Իսրայելի նախագահի ինքնաթիռի համար

Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը մեկնել է Ղազախստան։ Նրա թռիչքը տևել է 8 ժամ, քանի որ Թուրքիան հրաժարվել է բացել իր օդային տարածքը։ Հերցոգի ինքնաթիռը սիտպված է եղել փոխել ու երկարացնել թռիչքուղին և հազարավոր կիլոմոտրերով՝ Եվրոպայի ու Ռուսաստանի օդային տարածքով հասնել…

Բյուրեղավանում արձանագրված աղիքային վարակիչ հիվանդության պատճառը խմելու ջրում հայտնաբերված մանրէներն են

ՀՀ Բյուրեղավան համայնքում ապրիլի 21-ին արձանագրված աղիքային վարակիչ հիվանդության դեպքերով պայմանավորված՝ իրականացվել է խմելու ջրի նմուշառում, որի արդյունքում հայտնաբերվել են շեղումներ՝ կոլիֆորմ մանրէներ: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնից հայտնում են, որ կենսաբանական նմուշների հետազոտություններով հայտնաբերվել են ռոտավիրուս, ադենովիրուս, ինչպես…

ԱՄՆ-ն և Իրանը բանակցում են նախապատերազմյան ստատուս-քվոյին վերադառնալու շուրջ․ CNN

ԱՄՆ-ն ու Իրանը շարունակում են կուլիսային բանակցություններ վարել խաղաղ կարգավորման շուրջ։ Գործընթացի առաջնային փուլը կարող է լինել նախապատերազմյան ստատուս-քվոյին վերադառնալու և Հորմուզի նեղուցով ազատ նավագնացությունը վերականգնելու համաձայնությունը։ Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը։ «Կուլիսների հետևում դիվանագիտական ինտենսիվ աշխատանք է տարվում,…

Միջուկային աղետի վտանգը բարձրացել է այնպիսի մակարդակի, որը չի եղել Սառը պատերազմից ի վեր. Գրոսի

Միջուկային աղետի վտանգը բարձրացել է այնպիսի մակարդակների, որոնք չեն եղել Սառը պատերազմից ի վեր, ուստի անհրաժեշտ է ապահովել Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի հզորությունը: Այս մասին X-ում հայտարարել է ԱԷՄԳ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին։ «Պատերազմը վերադարձել է Եվրոպա և Մերձավոր Արևելք,…

Իրանը բացում է չորս արժույթով հաշիվներ Հորմուզի նեղուցի տարանցիկ վճարների համար

Հորմուզի նեղուցի անվտանգությունն ապահովելու համար Իրանի կենտրոնական բանկը բացել է չորս արժույթով հաշիվ՝ նավերից տարանցիկ վճարներ հավաքելու համար: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության մեջլիսի (խորհրդարան) ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Ալաեդդին Բորուջերդին: «Կենտրոնական բանկը բացել է չորս…

Թրամփն ու իր տիկինը Բրիտանիայի թագավորական զույգին ցույց են տվել իրենց մեղվանոցը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու առաջին տիկին Մելանյա Թրամփը Միացյալ Թագավորության թագավոր Չարլզ III-ին և թագուհուն ցույց են տվել Սպիտակ տան տեսքով պատրաստված նոր փեթակը։ Ապրիլի 28-ին համապատասխան կադրերը հրապարակել է ԱՄՆ առաջնորդի լուսանկարչական ծառայությունը։ «Նորին Մեծությունները նախագահի և առաջին…

ԱՄՆ-ը ծովային շրջափակման հարցում իրեն պահում է ծnվահենի պես. ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ

Միացյալ Նահանգները, սահմանելով Իրանի ծովային շրջափակում, որն ուղեկցվում է առևտրային նավերի առգրավմամբ և անձնակազմերի կալանավորմամբ, փաստացի գործում է որպես ծովահեն և ահաբեկիչ։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում իսլամական հանրապետության մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Միացյալ Նահանգները սահմանել…

Մարզային հանդիպումներում հայրենակիցների հետ շփումը միշտ հիշեցնում է՝ մեր ամենամեծ ուժը հենց մարդիկ են․ Գագիկ Ծառուկյան

Մարզային հանդիպումներում հայրենակիցների հետ շփումը միշտ հիշեցնում է՝ մեր ամենամեծ ուժը հենց մարդիկ են։ Գրել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։ «Նոր Գյուղում, Կոտայքում, Կապուտանում տեսնում եմ նույն ջերմությունը, նույն անկեղծությունն ու հավատը։ Մարդիկ խոսում են իրենց առօրյա խնդիրներից, միևնույն ժամանակ…

Ես երբեք չեմ խոսել Իրանի արտաքին գործերի նախարարի հետ. Ռուբիո

Ես երբեք չեմ խոսել Իրանի արտաքին գործերի նախարարի հետ: Այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Ես երբեք չեմ խոսել Իրանի արտաքին գործերի նախարարի հետ։ Ինչպես արդեն ասացի, նա ևս հազվադեպ…