Չիլիում ձյան տեղումների և փոթորկի պատճառով 13 մարդ է զոհվել

Չիլիում ձյան առատ տեղումների և փոթորկաբեր քամու պատճառով 13 մարդ է զոհվել, ավելի քան 1400 մարդ գտնվում է ապաստարաններում: Այս մասին մամուլի ասուլիսում հայտնել է հարավամերիկյան երկրի Տարերային աղետների դեմ պայքարի ազգային ծառայության տնօրեն Ալիսիա Սեբրիանը։ «Ցավոք, արդեն հայտնի է…

Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին

«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված հուլիսի 22-ին՝ ժամը 11:10-19:00-ն, կդադարեցվի Ծաղկաձոր քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում

Թեհրանն արձագանքել է նախագահ Դոնալդ Թրամփի այն սպառնալիքներին, որ ԱՄՆ-ն շուտով կհարվածի Իրանի կենտրոնական մասում գտնվող Քոլանգ լեռանը (խմբ.՝ անգլերեն՝ Պիկաքս, որը թարգմանաբար նշանակում է քլունգ), որը Նաթանզի միջուկային օբյեկտից 1,5 կմ հեռավորության վրա է։ Իրանի Խաթամ ալ-Անբիյա կենտրոնական շտաբը…

Ալիևը ապալեգիտիմացրել է ռուս-գերմանական «գաղտնի» բանակցությունները

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ համատեղ մամուլի ասուլիսին «Դոյչե վելլե»-ի թղթակիցը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հարցրել է մի քանի օր առաջ Բաքվում Գերմանիայի և Ռուսաստանի ներկայացուցիչների միջև «գաղտնի բանակցություններից» նրա իրազեկվածության մասին։ Ալիևը պատասխանել է, որ հուլիսի 12-ին Ադրբեջանի պետական…

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում տեսնել ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյին։ Այս մասին հայտնում է New York Post-ը։ Թարմացված տվյալներով՝ Ինֆանտինոն և Թրամփը մտերմացել են 2026 թվականի աշխարհի առաջնության նախապատրաստական աշխատանքների ընթացքում, իսկ դեկտեմբերին ՖԻՖԱ-ի ղեկավարն…

Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը

Հայաստանում 2026 թվականի օգոստոսի 2-8-ը ուժային կառույցների միջև կանցկացվեն բանակային խաղերը։ Այս մասին հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։ «Օգոստոսի 2-8-ը՝ չորրորդ տարին անընդմեջ Հայաստանի Հանրապետության վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև կանցկացվեն ամենամյա բանակային խաղեր։ Մրցակցային առողջ միջավայր, որը միավորում…

Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian

Guardian-ի փոխանցմամբ՝ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հարցազրույցում մանրամասներ է ներկայացրել պատերազմի առաջին օրը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածի մասին, որի հետևանքով զոհվել է երկրի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։ Արաղչին, ով հարվածի պահին Խամենեիի հետ գտնվել է նույն շենքում, հրաշքով դուրս է…

Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ

«Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» ղեկավար, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան «Ս. թ. հուլիսի 19-ին իմ կողմից պաշտոնական գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների…

Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է օգնել Լիբանանին Սպիտակ տանն այդ երկրի նախագահ Ժոզեֆ Աունի հետ հանդիպման ժամանակ. Աունն ԱՄՆ է ժամանել Իսրայելի և «Հեզբոլլահ» խմբավորման միջև ամիսներ տևած պատերազմից հետո երկարատև խաղաղության հասնելու նպատակով։ Այս մասին հաղորդում է The…

«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվել է ստուգում բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ վաճառքով զբաղվող «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (հասցե՝ Արագածոտնի մարզ, գյուղ Ագարակ, Երևան–Գյումրի, մայրուղի 9)։ Այդ մասին հայտնում են ՇՎՏՄ-ից: Ստուգման արդյունքում հայտնաբերված թերլիցքավորման համար տնտեսվարողը ենթարկվել…