168 TV-ի «Զառան հարց ունի» հաղորդաշարի հյուրը գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանն է։ Աշոտ Հարությունյանի՝ զրույցում հնչեցրած մի քանի թեզեր՝ ստորև ․ Պետք է ոչ միայն թվարկվեն այն մթերքները կամ ապրանքները, որոնք սահմանափակումների տակ են, այլ նաև տողատակերում նուրբ բառերը․ օրինակ, այս պահին այդ ցուցակում ի՞նչ գործ ունեն, օրինակ, մրգերը, որոնք այս պահին չկան։ Իմ սուբյեկտիվ կարծիքն է, որ սա մի օրվա խնդիր չի լինի ու երկու օրվա խնդիր չի։ Երկարաժամկետ է։ Օրինակ բերեմ․ թվում են կորիզավորները՝ ծիրան, դեղձ, նեկտարին, սալոր և այլն, ու մեկ էլ տեսնում ես՝ թարմ խաղող։ Այսինքն՝ այս պահին և մոտակա մեկ ամսում հաստատ Հայաստանի Հանրապետությունից ոչ ոք չի պատրաստվում խաղող արտահանել, որովհետև չի լինելու առնվազն մինչև հուլիսի վերջ, օգոստոս։ Ծանոթ լինելով Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների պատրաստվածությանը, նրանց օգնականների, խորհրդականների, ինստիտուտների, որոնք նախապատրաստում են այդ հայտարարությունը՝ ես շատ ծանր եմ տանում սա։ Վնասատուներ, հիվանդություններ․․ ․ դրանք մերկապարանոց հայտարարություններ չեն։ Սա կառավարության բացահայտ ոչ թե թերացումն է, այլ ձախողումը՝ դիտավորյա՞լ է, թե՞ հաստատ այդ կարողությունները չունեն՝ հարցին ի պատասխան՝ շաբաթվա կենտ օրերին ես նկատում եմ դիտավորությունը, զույգ օրերին՝ տեսնում եմ չտիրապետելը։ Դուք որ տվել եք սուբսիդիան, գնացե՞լ եք հետևից, ի՞նչ են արել։ Եվ ովքե՞ր են այդ այգիները, իբրև թե, հիմնել։ Գնացե՛ք, արդյունքը տեսեք․ կարկուտ է գալիս՝ սյուները՝ գետնին, ցանցերը՝ պատռված։ Դա պետական միջոց է, և, բացի դրանից, որ դուք հաշվարկ չունեք, եղած միրգն ու բանջարեղենն է մնում։ Մի հատ ռուսական ճանապարհ է, որ նման մի խնդիր է առաջանում, կոլապսի է վերածում։ Ինձ կարո՞ղ եք ասել՝ ինչի՞ եք գյուղերում ցամաք հացի կարոտ մարդկանց, իբրև թե, սուբսիդիա տալիս, քթներից եք բերում (կոնկրետ ցորեն մշակելու համար մի տարի տալիս եք, մի տարի չեք տալիս, ապահովագրությունը մի տարի անում եք, 2 տարի չեք անում), իսկ մյուսներին՝ արդեն միլիարդների հատկացումներ։



