Մրցույթ՝ Վենետիկի ճարտարապետության 20-րդ միջազգային բիենալեում Հայաստանի տաղավարի հայեցակարգի ընտրության համար

2027 թ. մայիսի 8-ից նոյեմբերի 21-ը Վենետիկում կայանալու է «Կերտել ճարտարապետություն. հանուն համակեցության հնարավորության՝ առերեսվելով իրական իրականությանը» (Do Architecture — For the Possibility of Coexistence Facing a Real Reality) խորագրով Ճարտարապետության 20-րդ միջազգային բիենալեն։ Բիենալեի գլխավոր համադրողներն են Վան Շուն և Լու Վենյուն։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից: Հայաստանի մասնակցությունն ապահովելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ Հայաստանի ազգային տաղավարի հայեցակարգի ընտրության համար։ Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն 25 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և ազգությամբ հայ օտարերկրյա քաղաքացիները։ Մրցույթն անցկացվում է հայեցակարգի (սահիկաշարի) ներկայացման և հարցազրույցի միջոցով։ Համադրողները չեն կարող ներկայացնել մեկից ավելի նախագիծ։ Նախագծերը չպետք է ներկայացված լինեն որևէ միջազգային մրցութային հարթակում։ 2027 թվականին կայանալիք բիենալեի ընդհանուր հայեցակարգին և այլ մանրամասների կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով: Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ներկայացնել հայտ, որը ներառում է հետևյալ փաստաթղթերը. լրացված դիմում-հայտ՝ համաձայն հավելված 1-ի, համադրողի և արվեստագետ(ներ)ի ինքնակենսագրությունները, ցուցադրության հայեցակարգի (կոնցեպտի) նկարագիրը (2-5 էջ), ցուցադրության կազմակերպման նախահաշիվը, տեղեկություն հայտատուի կողմից նախատեսվող համաֆինանսավորման մասին։ Փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել հայերենով և անգլերենով՝ [email protected] էլեկտրոնային հասցեին։ Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2026 թ. օգոստոսի 7-ը։ Մասնակիցների ընտրությունն իրականացվում է փակ քվեարկությամբ։ Միջազգային ցուցադրություններին և բիենալեներին մասնակցության փորձը ցանկալի է և կդիտարկվի որպես առավելություն։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5699

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով