«Այսինքն` ՀՀ–ն պետք է պաշտոնապես դիմած լինի ԵՄ անդամ դառնալու և պետք է ունենա ԵՄ անդամ երկրի կարգավիճակ։ Այդ 2–ից ոչ մեկը չկա հիմա։ Օբյեկտիվորեն, մենք հիմա պատրաստ չենք այդ կարգավիճակին։ Հանդարտ կշարունակենք բարեփոխումների մեր ճանապարհը, քանի որ մենք այսօր լուրջ պրոբլեմներ ունենք` սկսած դատական համակարգի բարեփոխումներից»,– քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը։ Կրկին պնդեց, թե Հայաստանին չեն կարող զրկել ԵԱՏՄ անդամի կարգավիճակից, քանի որ ԵԱՏՄ–ում բոլոր որոշումները կայացվում են կոնսեսուսով։



