ՔՊ ներկայացուցիչը մոտեցել է թիվ 3 քվեաթերթիկը ընտրած քաղաքացուն և հորդորել փոխել իր ընտրությունը. ահազանգեր տեղամասերից

Ահազանգ․ Վանաձորի 23/58 ընտրատեղամասում ոստիկանության ծառայողը քվեարկությունից հետո իր հետ դուրս է բերել քվեաթերթիկներ։ Դեպքը, ըստ տեղեկությունների, արդեն արձանագրվել է հանձնաժողովի կողմից։ Գորիս քաղաքի 34/03 ընտրատեղամասում արձանագրվել է խախտում․ ըստ ահազանգի՝ ՔՊ ներկայացուցիչը մոտեցել է թիվ 3 քվեաթերթիկը ընտրած քաղաքացուն և հորդորել փոխել իր ընտրությունը։ Նշվում է, որ դեպքի վերաբերյալ հանձնաժողովի նախագահին ներկայացվել է պահանջ՝ խախտումը արձանագրելու համար, սակայն վերջինս հրաժարվել է համապատասխան գրառում կատարելուց։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5791

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով