Ֆինլանդիայի նախագահը չի հավատում բալթյան երկրների վրա ՌԴ–ի հարձակման «սպառնալիքին»

Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը հայտարարել է, որ չի հավատում բալթյան պետությունների վրա Ռուսաստանի հարձակման «սպառնալիքին»: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՆԱՏՕ-ի վրա ՌԴ-ի հարձակման հնարավորության մասին հայտարարությունները որակել էր ոչ թե պարզապես զառանցանք, այլ գիտակցված սադրանք: «Ո՛չ», – ասել է Ստուբը շվեյցարական «Neue Zürcher Zeitung»–ի հետ զրույցում` պատասխանելով այն հարցին, թե հավատում է արդյոք Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների, մասնավորապես բալթյան երկրների վրա Ռուսաստանի հարձակման սպառնալիքին: Ֆինլանդիայի առաջնորդը հավելել է, որ չի հասկանում, թե ինչու պետք է ՌԴ-ն ստուգի՝ գործում է արդյոք ՆԱՏՕ-ի կանոնադրության` կոլեկտիվ պաշտպանության մասին հինգերորդ հոդվածը:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5790

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով