Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային ուժերը և «Ղուդս» ստորաբաժանումը հայտարարել են ահաբեկչական խմբի ոչնչացման մասին, որը, նրանց տվյալներով, ծրագրում էր ներթափանցել Իրանի տարածքի խորքը, հայտնում է Mehr-ը։ Միջադեպը տեղի է ունեցել երկրի հարավ-արևելքում գտնվող Սարավան քաղաքում։ ԻՀՊԿ-ի հայտարարության համաձայն՝ խումբը բացահայտվել է մինչև գործողության մեկնարկը, ինչից հետո բախում է սկսվել, որի ընթացքում սպանվել են չորս ենթադրյալ զինյալներ։ Հայտարարության մեջ նշվում է, որ իրանական անվտանգության ուժերի մեկ զինծառայող զոհվել է փոխհրաձգության ընթացքում։ Նաև հաղորդվում է, որ խումբը ծրագրում էր առաջ շարժվել դեպի երկրի կենտրոնական նահանգներ։ ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ զինյալներից առգրավվել են զենք, զինամթերք և սարքավորումներ, այդ թվում՝ Starlink արբանյակային կապի տերմինալներ, որոնք, իրանական կողմի պնդմամբ, արտադրվել են ԱՄՆ-ում և Իսրայելում։ Առանձին ընդգծվում է, որ հետաքննության նյութերը և հետագա օպերատիվ միջոցառումները միտված են խմբի հնարավոր հանցակիցներին բացահայտելուն և ձերբակալելուն։



