Հայաստանն ընտրել է իր սեփական ժողովրդավարական ուղին՝ չնայած uպառնալիքներին ու ահաբեկnւմներին. Լատվիայի նախագահը շնորհավորել է Փաշինյանին

Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսը X-ի էջում շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրություններում նրա կուսակցության հաջողության կապակցությամբ: «Շնորհավորում եմ, վարչապետ Նիկոլ Փաշինյան, Ձեր համոզիչ ընտրական հաղթանակի կապակցությամբ: Հայաստանն ընտրել է իր սեփական ժողովրդավարական ուղին՝ չնայած սպառնալիքներին ու ահաբեկումներին: Լատվիան հաստատակամորեն կանգնած է Ձեր կողքին և աջակցում է Հայաստանի ու Եվրոպական միության միջև էլ ավելի սերտ հարաբերություններին»,- գրել է Ռինկևիչսը:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5790

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով