Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հունիսի 7-ին հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին Reuters-ին հայտնել է իսրայելցի պաշտոնյան՝ առանց լրացուցիչ մանրամասներ ներկայացնելու։ Իսկ Axios լրատվականին անանուն ամերիկացի պաշտոնյան տեղեկացրել է, որ Թրամփը հեռախոսազանգի ընթացքում Նեթանյահուին կոչ է արել զերծ մնալ Իրանի դեմ հետագա հարվածներից՝ ասելով, որ «մենք մոտ ենք ինչ-որ լավ գործարք անելուն»։ Սպիտակ տունը և Իսրայելի վարչապետի գրասենյակը անմիջապես չեն արձագանքել տեղեկությունը մեկնաբանելու Reuters-ի խնդրանքին։ Նախորդ շաբաթ Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում կոպիտ քննադատության էր ենթարկել Նեթանյահուին։ Իսրայելի՝ Իրանին հարվածելուց ժամեր առաջ Թրամփը Financial Times-ին ասել էր․ «Դա (Իրանի կամ Իսրայելի նոր հարվածները) որևէ ազդեցություն չի ունենալու գործարքի վրա»։ «Ես եմ որոշում կայացնողը։ Ես եմ բոլոր որոշումները կայացնողը։ Նա (Նեթանյահուն) չէ, ով որոշում է», — ասել էր նա։ Իսրայելը և Իրանն ապրիլին հաստատված հրադադարից հետո առաջին անգամ հունիսի 7-ին վերսկսել հարձակումները։ Պատճառը Իսրայելի կողմից Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում իրանամետ «Հեզբոլլահ» շարժման անդամների դեմ իրականացված հարվածներն էին, որն էլ պաշտոնական Թեհրանն անպատասխան չի թողել։



