Վահե Բեգոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ամենաերկչոտ ռոմանտիզմ էր կարծել, թե սա ընտրություններով գնալու էր… Իշխանության կորուստը նրա համար ուղիղ իմաստով մահ է, հետևաբար նա ամեն բանի պատրաստ է և անելու է` իշխանությունը պահելու համար, ամեն բան…!!! Անկանխատեսելի ոչինչ տեղի չի ունեցել, և ընտրությունները ավարտ չեն, այլ սկիզբ, ընդիմության ստացած ամեն մի քվեի համար միասնական պայքարի սկիզբ։ Հանգիստ, Առանց ավելորդ նյարդերի, ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ աշխատանքով ու միասնական։»



