Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Հայաստանում խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է այն փաստը, որ 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանում խորհրդարանական ընտրություններն անցել են «խաղաղ և հանդարտ մթնոլորտում»։ «Մենք հույս ենք հայտնում, որ հետընտրական շրջանում Հայաստանը ավելի համարձակ քայլեր կձեռնարկի տարածաշրջանում խաղաղության ապահովման և իրավիճակի կարգավորման ուղղությամբ։ Թուրքիան, ինչպես և նախկինում, կշարունակի իր ներդրումն ունենալ տարածաշրջանային կայունության և բարգավաճման գործում՝ առաջնորդվելով տարածաշրջանի երկրների ընդհանուր շահերով»,- ասված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5781

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով