Կինոն նոր է սկսվում. ձեր ցավը տանեմ, տեր կանգնեք ձեր ձայներին, մանդատները վերցրեք ու շատ արագ վայր դրեք. Ռուբեն Մխիթարյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Գյումրիի ավագանու «Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար, հանրային գործիչ, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանն է։ Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև. Իշխանությունը նպատակ էր դրել վերարտադրվելու, դրա համար գերտերություններից ստացել էր բոլոր հնարավոր «դաբրոները»՝ ընդդիմության դեմ բռնաճնշումներ կիրառելու և ընտրություններ կեղծելու համար, և արեց: Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը ձայնի ջեբկիրություն են արել: 30 տարում շատ ընտրություններ ենք տեսել, օրինակ՝ 1996թ.-ինը, բայց մենք չենք տեսել, որ գիշերը դադարեցվի ձայների հաշվարկը, ասվի՝ առավոտյան է լինելու, իսկ առավոտյան էլ ներկայացվեն ակնհայտ տարբերվող թվեր… Եթե այն, ինչ այս ընտրություններում արել է ՔՊ-ն, դրա 10%-ն անեին նախկինում, մենք կտեսնեինք ըմբոստ քաղհասարակություն, եվրոպական դեսպանների հայտարարություններ ու Եվրախորհրդի զեկույցներ … Գիշերը՝ ժամը 2-ին տված Նիկոլ Փաշինյանի մամլո ասուլիսի ժամանակ ՔՊ-ականների դեմքերը վկայում էին, որ դրանից առաջ ներսում գոռգոռոցներ են եղել: Նիկոլը ասուլիս տվեց առավոտյան նախապատրաստվող կեղծիքների էմոցիոնալ ֆոնն ապահովելու համար: ԱԺ նախկին՝ 2021թ. ընտրությունների ժամանակ անվավեր քվեաթերթիկների թիվը մոտ 4000 է եղել, իսկ հիմա՝ մոտ 17 000: Այսինքն՝ այս խայտառակ թվով Նիկոլն ուզում է ասել՝ մեր ժողովրդից այդքան մարդ չգիտի քվեարկելու ձևը… Տեսանյութեր կան, թե ինչպես Մեղրիում դռները չեն փակվում, բակում հավաքված զինվորները մտնում են ու ժամեր շարունակ քվեարկում: Ակնհայտ է, որ բանակում զինվորները, գտնվելով կոնկրետ ճնշման տակ, քվեարկել են Նիկոլ Փաշինյանի օգտին: Քվեարկության մտնելիս, եղել է դեպք անձամբ իմ հարազատի հետ, երբ քվեաթերթիկներ տվողը ճանաչել է, որ տվյալ ընտրողը ընդդիմադիր է, երկու հատ կամ 17 համարի քվեաթերթիկ են տվել, կամ այլ… Հնարավոր բոլոր կեղծիքները կատարվել են այս ընտրությունները ոչ լեգիտիմ համարելու համար:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5699

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով