Իտալիայի չեմպիոն և գավաթակիր Միլանի «Ինտերը» համաձայնության է հասել Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի հետ: Այս մասին հաղորդում է հաղորդում է սպորտային լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կիսապաշտպանը մտադիր է մնալ Միլանում և հայտնել «Ինտերում» մնալու պատրաստակամության մասին: Լրագրողի խոսքով՝ նրանք պայմանավորվել են մեկ տարով համագործակցությունը երկարաձգելու հարցում: Նոր պայմանագրով 37-ամյա կիսապաշտպանի աշխատավարձը կնվազի։ Ավարտված ակումբային մրցաշրջանում Մխիթարյանը մասնակցել է 39 հանդիպման, խփել է 4 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։



