Արաղչին հայերեն գրառմամբ շնորհավորել է Փաշինյանին ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի առթիվ։ Համապատասխան գրառումն Իրանի ԱԳ նախարարն արել է հայերենով՝ X-ի իր միկրոբլոգում։ «Շնորհավորում եմ Հայաստանի խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացման և վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանի ու նրա գլխավորած կուսակցության հաղթանակի կապակցությամբ։ Ուրախ ենք, որ ստեղծվել են լավ հարաբերություններ՝ շարունակելու Իրան-Հայաստան հարաբերություններում ձևավորված դրական ու դինամիկ ընթացքի ամրապնդմանը միտված կառուցողական համագործակցությունը»,-գրել է Արաղչին՝ հավելելով, որ Իրանն իր հարևաններին առաջնահերթյուն է տալիս։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5773

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով