Պոլսո հայոց պատրիարքը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ

Պոլսո հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը հունիսի 8-ին հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այս մասին հայտնել է Պոլսո հայոց պատրիարքարանը։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Թուրքիայի արդարադատության նախարար Աքըն Կիվրլեքը և մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեդ Նուրի Էրսոյը, ինչպեո նաև պատգամավոր Սևան Սվաճօղլուն։ Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Թուրքիայի հայ համայնքին հետաքրքրող հարցեր։ Մտքեր են փոխանակվել Իսկենտերունի Ս. Քառասուն Մանկանց և Դիարբեքիրի Ս. Սարգիս եկեղեցիների վերանորոգման աշխատանքների շուրջ։ Սահակ Արքեպիսկոպոս Մաշալյանը հայ համայնքի անունից ցուցաբերած հետաքրքրության համար շնորհակալություն է հայտնել Թուրքիայի նախագահին և նրան առողջություն ու հաջողություն է մաղթել։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5773

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով