Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ

Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կիրականացվի հերթական տարանցիկ մատակարարումը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Այսօր «Բիլաջարի» կայարանից Բյոյուք-Քեսիք կայարանի ուղղությամբ կուղարկվի 12 վագոն պարարտանյութ՝ 828 տոննա ընդհանուր քաշով, և 6 վագոն ածուխ՝ 414 տոննա ընդհանուր քաշով։ Նշենք, որ մինչ օրս Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, տեղափոխվել է ավելի քան 29 հազար տոննա հացահատիկ, ավելի քան 6 հազար տոննա պարարտանյութ, 133 տոննա ալյումին և 68 տոննա հնդկաձավար։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5773

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով