Այս տարի ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել է Արցախից բռնի տեղահանված 11 146 մարդ

Այս տարվա հունվարի 1–ից նկատվում է ԼՂ–ից բռնի տեղահանված անձ կողմից ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմելիության աճ։ Այդ մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ ասաց ՀՀ ՆԳ փոխնախարար Արմեն Մկրտչյանը։ «2026 թ. հունիս ամսվա սկզբի դրությամբ նրանց թիվը կազմել է 11 146»,– ընդգծեց նա։ Փոխնախարարը ներկայացրեց նաև 2025 թվականի տվյալներ, ըստ որոնց` ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել է ԼՂ–ից բռնի տեղահանված 39 650 անձ, որոնցից 27 296–ին ՀՀ նախագահի հրամանով շնորհվել է քաղաքացիություն։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5773

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով