Հացադուլի 22-րդ օրը Արթուր Օսիպյանը հրաժարվում է բժշկական զննությունից. «Հետք»

Փաստաբան Դավիթ Հարությունյանը նշում է, որ Արթուրը զգալի քաշ է կորցրել, վիճակը վատ է։ Փաստաբանի փոխանցմամբ՝ Օսիպյանը բժշկական հետազոտությունից հրաժարվել էր՝ որպես բողոքի նշան։ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Կամո Մանուկյանը «Հետքի» հետ զրույցում հաստատեց, որ Արթուր Օսիպյանը հրաժարվում է բժշկական զննությունից, սակայն տեղեկություններ չհայտնեց նրա առողջական վիճակի մասին՝ պատճառաբանելով, որ բժշկական գաղտնիք է։ Հիշեցնենք, որ Արթուր Օսիպյանը ձերբակալվել է 2026թ․ մայիսի 18-ին Նիկոլ Փաշինյանի հետ վիճաբանությունից հետո, երբ քարոզարշավի ժամանակ մոտեցել էր վարչապետին և քննադատել նրան։ Նիկոլ Փաշինյանը կոշտ բառապաշարով հակադարձել էր Օսիպյանին․ «… Ռադդ քաշի, համբալի մեկը: «Արթուր Օսիպյանն եմ», գլուխդ պատին ես տվել, գնայիր զոհվեիր մեր էրեխեքի տեղը: «Արթուր Օսիպյանն եմ», թալանչի անասուններ: Դու խի՞ ես կենդանի, որ մի հատ էլ հինգ հազար զոհի մասին ես խոսում, ա՛յ տականք»,- ասել է վարչապետ Փաշինյանը: Մինչ այդ միջադեպը, Արթուր Օսիպյանը սոցիալական ցանցի իր էջում գրել էր, եթե Նիկոլ Փաշինյանի տեղն իմացող կա, ասեք` «բմբուլները օդ հանեմ։ Բա կերավ մեր միսը»։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5753

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով