Գագիկ Ծառուկյանի քաղաքական ուժը՝ ԲՀԿ-ն, մնացել է իշխանության կոկորդում

Ստացվեց այնպես, որ այս ընտրությունների անկյունաքարային պահը «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) կուսակցությունն է։ Սկզբում հայտարարվեց, որ կուսակցությունը հաղթահարել է անցողիկ շեմը։ Հետո իշխանությունը հասկացավ, որ ԲՀԿ-ի՝ խորհրդարանում լինելը ՔՊ-ին զրկում է միահեծան իշխանությունից, ու քաղաքական հրահանգից րոպեներ անց ԲՀԿ-ի տոկոսն իջեցվեց 0,004 տոկոսով, ու Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) անամոթաբար հայտարարեց, թե կուսակցությունը չի մտել Ազգային ժողով։ Փաշինյանի կողմից քաղաքական հրահանգն այնքան ակնհայտ ու հապճեպ է եղել, որ ԿԸՀ-ում չեն էլ հասցրել ավելի լուրջ կեղծիք պատրաստել, և մանկական աճպարարությամբ են հանել այդ տոկոսները։ ԲՀԿ-ն հաշված ժամերի ընթացքում բացահայտեց ոչ միայն կեղծիքները, այլև շատ ավելին, ու կուսակցության ձայներն արագորեն աճեցին։ Այս պրոցեսը տեսնելով՝ ընդդիմադիր այլ քաղաքական ուժեր նույնպես սկսեցին պեղումները և հայտնաբերեցին, որ իրենց ձայներն էլ անհասկանալիորեն նվազեցվել են։ Ակնհայտ է դառնում, որ գործ ունենք զանգվածային, բազմաոճ ընտրախախտումների հետ։ Այնուհանդերձ, այս պահին քաղաքական թիվ 1 հարցը ԲՀԿ-ի՝ ԱԺ-ում լինելն է, և շրջանառվող դիպուկ ձևակերպումը՝ «ԲՀԿ-ն մնաց իշխանության կոկորդում», լավագույնս է արտահայտում ստեղծված իրավիճակը։ Արձանագրենք, որ թիմն իրեն այս դժվար պահին դրսևորում է շատ կոմպետենտ և արժանապատիվ։ Իսկ իշխանությունը, տեսնելով, որ պարտվում է քվեների պատերազմում, անցել է ուղիղ դատաիրավական ճնշումների Ծառուկյանի դեմ ՝ քրեական հետապնդումներ նրա և հարազատների նկատմամբ ։ Սա նույնպես կանխատեսելի էր։ Այս պահին շատ կարևոր է, որ քաղաքական առողջ ուժերը, հանրային էլիտաները և հասարակությունը ոչ թե դիտորդ մնան, հետևեն, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, այլ քաղաքական և այլ համակրություններից անկախ՝ սատարեն ԲՀԿ-ին ու Գ ագիկ Ծառուկյանին՝ իշխանության աննախադեպ ապօրինություններին դիմակայելու։ Սա միայն ԲՀԿ-ի կամ Ծառուկյանի խնդիրը չէ, սա որոշելու է Հայաստանի առաջիկա քաղաքական փուլի ամբողջ տրամաբանությունը և հետագա զարգացումները։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5753

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով