Իսրայելի պաշտպանության ուժերի գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը Իրանի դեմ վերջերս հասցված հարվածները որակել է որպես «ավելի հզոր հարձակման նախապատրաստություն»՝ ընդգծելով, որ բանակը պատրաստ է այն իրականացնել․ գրում է РИА Новости -ն։ «ՑԱԽԱԼ-ը պահպանել և շարունակում է պահպանել Իրանում գործողությունները վերսկսելու արտակարգ պատրաստակաությունը․ մեր բոլոր պաշտպանական և հարձակողական կարողությունները բերվել են բարձր մարտական պատրաստվածության», – ասել է Զամիրը։ Նա պնդել է, որ Իսրայելը կանխել է իր դեմ ուղղված սպառնալիքները՝ արագ ու հզոր հարված հասցրնելով Իրանին։



