Միջուկային զենքի թեմայով Մոսկվան Եվրոպային կրկին նոտա է հղել

Ռուսաստանը պնդում է, որ ամերիկյան միջուկային զենքը դուրս բերվի Եվրոպայից, իսկ դրա տեղակայման համար նախատեսված բոլոր ենթակառուցվածքներն ապամոնտաժվեն․ TACC -ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի (NPT) վերանայման համաժողովում ռուսական պատվիրակության ղեկավար, Ռուսաստանի ԱԳ նախարարության հատուկ հանձնարարություններով դեսպան Անդրեյ Բելոուսովը։ Որպես հիմնավորում ռուս դիվանագետը նշել է ՌԴ տարածքի «քաղաքացիական և ռազմական կարևոր ենթակառուցվածքներին հարվածելու» հնարավորությունը։ «Հաշվի առնելով Ռուսաստանի տարածքում քաղաքացիական և ռազմական կարևոր ենթակառուցվածքներին հարվածելու հնարավորությունը՝ Եվրոպայում տեղակայված ամերիկյան միջուկային զենքը էապես ռազմավարական է, հետևաբար մենք պնդում ենք, որ դրանք դուրս բերվեն Եվրոպայից, վերադարձվեն Միացյալ Նահանգներ, և որ Եվրոպայում դրանց տեղակայման համար նախատեսված բոլոր ենթակառուցվածքները ապամոնտաժվեն», – ասել է նա։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5753

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով