ԱՄՆ-ն իրանական ԱԹՍ-ի կրկնօրինակով հարվածել է Քուվեյթին․ Իրանի ԱԳՆ

ԱՄՆ-ն հարվածել է Քուվեյթի օդանավակայանին իրանական ԱԹՍ-ի կրկնօրինակով՝ ամերիկյան ՀՕՊ համակարգեր վաճառելու նպատակով․ այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Այս գլուխկոտրուկի կտորները զարմանալի արագությամբ են միանում․ նրանք կեղծ դրոշի ներքո գործողություն են իրականացրել՝ օգտագործելով իրանական Lucas անօդաչու թռչող սարքի կրկնօրինակը՝ Քուվեյթի օդանավակայանին հարվածելու համար և այդպիսով ստեղծել կատարյալ պատրվակ Powerus-ի կողմից մշակված անօդաչու թռչող սարքերի դեմ հակաօդային պաշտպանության համակարգերի վաճառքը խթանելու համար՝ իրանական հարձակումներից պաշտպանության քողի տակ», – գրել է նա X-ում։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5745

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով