Ռուսաստանի բանակն առաջ է շարժվում հատուկ ռազմական օպերացիայի բոլոր ուղղություններով, և Ուկրաինայի զինված ուժերի ոչ մի հարված ՌԴ տարածքին չի օգնի հակառակորդին: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, ինչպես նաև Զապորոժիեի և Խերսոնի մարզերի զարգացմանը նվիրված խորհրդակցության ժամանակ: Պուտինի հայտարարություններից կարևորը՝ մի քանի տողով • Հակառակորդը չի կարողանում զսպել ռուսական զորքերի ճնշումը և անցնում է ահաբեկչական մեթոդների: • Ռուսաստանի զորքերը պահպանում են ռազմավարական առավելությունը ՀՌՕ-ի գոտում և առաջ են ընթանում բոլոր ուղղություններով: • Նոր շրջանները մինչև 2030 թվականը բոլոր հիմնական ցուցանիշներով պետք է հասնեն համառուսաստանյան չափանիշներին: Այս նպատակով ծրագրում նախատեսված է շուրջ 300 տարբեր միջոցառում: • Նշված տարածքների ինտեգրման գործընթացին միացել են բոլոր դաշնային գերատեսչությունները, բազմաթիվ պետական ընկերություններ և այլ մարզեր: • Այս սուբյեկտները ստիպված են զարգացնել անօդաչու թռչող սարքերի սպառնալիքի բարդ պայմաններում: • Այդ շրջաններում կյանքի բոլոր ոլորտները պետք է ստանան զարգացման հզոր ազդակ, ինչը համազգային նշանակության խնդիր է:



