Պակիստանի վարչապետը հավանական է համարում առաջիկա 24 ժամում Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղության գործարքի ստորագրումը

Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների ու Իրանի միջև խաղաղության գործարքի ստորագրումը կարող է տեղի ունենալ առաջիկա 24 ժամվա ընթացքում։ Պակիստանի վարչապետն այս մասին գրել է X-ի իր միկրոբլոգում՝ հավելելով, որ կողմերը հիմա ավելի մոտ են հուշագրի ստորագրմանը, քան երբևէ։ «Մենք ավելի մոտ ենք խաղաղության գործարքին, քան երբևէ։ Հավանաբար, ավարտը սպասվում է հաջորդ 24 ժամվա ընթացքում, և Պակիստանը պատրաստվում է անմիջապես դրանից հետո խաղաղության գործարքի էլեկտրոնային ստորագրմանը, որին հաջորդ շաբաթ կհաջորդեն տեխնիկական մակարդակի բանակցությունները»,-գրել է Շարիֆը։ Նա շնորհակալություն է հայտնել Ամերիկայի Միացյալ Նահանգներին և Իրանի Իսլամական Հանրապետությանը բանակցությունների ընթացքում ցուցաբերած շարունակական նվիրվածության համար։ «Մենք վստահ ենք, որ այս պատմական խաղաղության գործարքն ամուր հիմք կստեղծի երկարատև խաղաղության համար»,-եզրափակել է Պակիստանի վարչապետը։ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հունիսի 13-ին հայտնել էր, որ Իրանն ու ԱՄՆ-ն երբեք այնքան մոտ չեն եղել համաձայնությանը, որքան այժմ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5752

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով