Պեկինը զսպվածության կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին

Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Լին Ցզյանը հունիսի 10-ին մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Պեկինը «խորապես մտահոգված է» Մերձավոր Արևելքի պատերազմի զարգացումներով, և կոչ է արել չշարունակել մարտերը։ Այս մասին հաղորդում է France 24-ը։ «Համապատասխան կողմերը պետք է պահպանեն հանգստություն և ցուցաբերեն զսպվածություն, դադարեցնեն հակամարտության և իրավիճակի սրումը, ձեռնարկեն կոնկրետ միջոցներ լարվածությունը մեղմելու և հանդարտեցնելու համար», ասել է խոսնակը։ Մեկնաբանությունները հնչել են Հորմուզի նեղուցում Apache ուղղաթիռի խոցման պատճառով ԱՄՆ-ի կողմից Իրանի վրա օդային հարվածներ հասցնելուց հետո։ ԱՄՆ-ն ուղղաթիռի կործանման համար մեղադրել է Իսլամական Հանրապետությանը։ Ի պատասխան ԱՄՆ հարվածների՝ Իրանը հարվածներ է հասցրել Հորդանանում, Բահրեյնում և Քուվեյթում գտնվող ամերիկյան օբյեկտների։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5738

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով