Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի զինված ուժերի թվաքանակն ավելացնելու մասին հրամանագիր է ստորագրել

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով երկրի զինված ուժերի թույլատրելի թվաքանակը հասցվել է 2,399,130-ի, որից 1,51 միլիոնը՝ զինծառայողներ են։ ՌԴ նախագահի կողմից համապատասխան հրամանագրի ստորագրման մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։ Հրամանագրում նշվում է, որ Ռուսաստանի զինված ուժերի թվաքանակի վերաբերյալ նախորդ՝ 2026 թվականի մարտի 4-ին ընդունված հրամանագիրը համարվում է ուժը կորցրած։ Նախորդ հրամանագրով՝ զորքերի թույլատրելի թվաքանակը սահմանվել էր 2,391,770։ Նոր հրամանագրով թույլատրելի թվաքանակը մեծանում է մոտավորապես 7,300-ով։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5745

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով