Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա

Ռուսաստանը պատրաստ է խորացնել ռուս-վրացական կապերը փոխադարձ հարգանքի հիման վրա։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ։ «Մենք ըմբռնումով ենք մոտենում Թբիլիսիի փորձերին՝ վերջ դնել արտաքին թելադրանքներին և փոխգործակցել օտարերկրյա գործընկերների հետ հավասար, փոխադարձ հարգանքի հիմունքներով», – նշել է Զախարովան։ «Մենք պատրաստ ենք խորացնել ռուս-վրացական կապերը, որոնք Վրաստանի տնտեսական վերականգնման հիմնական գործոններից մեկն են։ Մենք դա անում ենք մաքուր սրտով և բաց մտքով», – հավելել է նա։ Նա նշել է նաև, որ Մոսկվան «բաց է Թբիլիսիի հետ համագործակցության ընդլայնման համար»՝ փոխադարձ հարգանքի հիման վրա։ «Թբիլիսին վճռական և գիտակցված ընտրություն է կատարել՝ հօգուտ երկրի ինքնիշխանության վերականգնման, վրաց ժողովրդի շահերի ապահովման, և, կավելացնեմ նաև, երկրի և ժողովրդի արժանապատվության», – ասել է դիվանագետը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5738

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով