Հայկական գինիներն ավելի քան 30 մեդալ են նվաճել Երևանում կայացած համաշխարհային մրցույթում

Հայկական գինիները մայիսի 19-23-ը Երևանում անցկացված «Concours Mondial de Bruxelles» համաշխարհային մրցույթում արժանացել են ավելի քան 30 մեդալի։ Այս մասին հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ Գինիները գնահատել են 6 տասնյակ երկրներից ժամանած շուրջ 400 միջազգային փորձագետ-համտեսողներ։ «Կույր համտեսի միջոցով աշխարհի ավելի քան 7,700 գինիների միջև անցկացված մրցակցությունում հայկական գինիները գրանցել են նշանակալի հաջողություն՝ արժանանալով 2 Grand Gold, 13 ոսկե և 20 արծաթե մեդալի»,–ասված է հաղորդագրությունում։ Նշենք, որ հայկական կողմից մրցույթի համակազմակերպիչը Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամն է: Մրցույթին մասնակցել են ոչ միայն համտեսողներ, այլև լրագրողներ և գինու գնորդներ: Բացի համտեսից, նրանց համար նաև շրջայցեր են կազմակերպվել Հայաստանի մի շարք գործարաններում:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5699

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով