Արագածոտնի Թեմից հայտարարում են. Հունիսի 12-ին, ժամը 19:00-ին, Արագածոտնի թեմի Լուսագյուղ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում կկատարվի մեր թեմի կյանքի գեղեցիկ ավանդույթ դարձած հերթական միասնական ժամերգությունը: Հայցում ենք հավատավոր մեր զավակների աղոթական ներկայությունը՝ աղոթելու հանիրավի անազատության մեջ գտնվող մեր հոգևոր հայրերի, անազատության և գերության մեջ գտնվող մեր զավակների, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու անսասանության, հայրենիքի բարօր ընթացքի և ամենքի համար: Արագածոտնի Թեմ Հասցեն՝ Արագածոտնի մարզ, գ. Լուսագյուղ (Ապարանի տարածաշրջան)»:



