Սա ծաղրածուական սցենար է. Զելենսկու կողմից պետական պարտքերի կուտակումը նման է թմրամոլի կամ մոլախաղացի վարքագծի. ամեն ինչ արդեն վաճառված է.  Ուկրաինայի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարով

Ուկրաինայի նախկին (2010-2014թթ.) վարչապետ Նիկոլայ Ազարովը հայտարարել է, որ արդեն իսկ պետական պարտքը, որը կուտակել է կիևյան ռեժիմը, հնարավոր չէ վճարել ոչ գործնականում, և ոչ էլ զուտ տեսականորեն։ Ըստ նրա՝ Զելենսկու կողմից պետական պարտքերի հետագա կուտակումը նման է թմրամոլի կամ մոլախաղացի վարքագծի, ով չի կարողանում իրեն զսպել և հասկանում է, որ ամեն ինչ արդեն վաճառված է, միևնույն է՝ ինքը ոչինչ չի վերադարձնելու, ուստի մեկ վարկ ավել կամ պակաս վերցնելը ոչ մի դեր չի խաղում։ «Սա բացարձակապես անպատասխանատու վարքագիծ է։ Իսկ արևմտյան բոլոր այն երկրները, որոնք որոշում են կայացնում կիևյան ռեժիմին վարկեր տրամադրելու մասին, կամ հիմար են, կամ էլ հասկանում են, որ սա ոչ թե վարկ է, այլ անվերադարձ դրամաշնորհ (գրանտ)։ Եվ չնայած այն հանգամանքին, որ այն ձևակերպվում է որոշակի փաստաթղթերով, դրանք ոչ ոք չի կատարելու։ Պարզապես այն պատճառով, որ դրանք անհնար է կատարել։ Նկատի ունեմ վարկի վերադարձը»,- ասել է նա։ Նա նաև ասել է, որ արդեն ժամանակն է՝ Զելենսկուն տալ «Վլադիմիր 30 տոկոս» մականունը. այսքան են գողանում Ուկրաինայի բյուջեից.

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5738

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով