Հարկադիր կատարողը՝ փոփոխվող աշխարհի առաջնագծում. նշվում է Հարկադիր կատարողների համաշխարհային օրը

Հունիսի 11-ին նշվում է Հարկադիր կատարողների 19-րդ համաշխարհային օրը։ Այս տարի այն կրում է «Հարկադիր կատարողը՝ փոփոխվող աշխարհի առաջնագծում» արդիական խորագիրը: Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող Սիրո Ամիրխանյանն օրվա շչջանակում ուղերձով է հանդես եկել: « Հարգելի՛ գործընկերներ, Հարգելի՛ ծառայակիցներ, Ժամանակակից աշխարհը մեզնից պահանջում է արագություն, ճշգրտություն և անընդհատ կատարելագործում: ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի շրջանակում մեր առջև հստակ նպատակ էր դրվել՝ արմատապես բարեփոխել հարկադիր կատարման համակարգը: Այսօր վստահորեն կարող ենք արձանագրել, որ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը ոչ միայն հետևում է այդ փոփոխություններին, այլև գտնվում է դրանց առաջնագծում՝ շնորհիվ համակարգի ամբողջական թվայնացման և նորագույն էլեկտրոնային գործիքների ներդրման։ Այս տոնական օրը ցանկանում եմ հատուկ երախտագիտություն հայտնել մեր միջազգային գործընկերներին և անձամբ Դատական կատարողների միջազգային միության UIHJ – Union Internationale des Huissiers de Justice նախագահ Մարկ Շմիցին ՝ մշտական աջակցության, փորձի փոխանակման և համագործակցության պատրաստակամության համար: Միջազգային առաջավոր փորձի տեղայնացումը և Միության հետ ամուր գործընկերային կապերը մեծապես նպաստում են Հայաստանում հարկադիր կատարման համակարգի արդիականացմանը և եվրոպականչափանիշներին համապատասխանեցմանը։ Մեր իրականացրած բարեփոխումները միտված են մեկ գլխավոր նպատակի՝ բարձրացնել կատարողական վարույթի արդյունավետությունը և առավելագույնս պաշտպանել քաղաքացիների ու պետության իրավունքները: Այս ուղղությամբ մեր արձանագրած հաջողություններն արդեն իսկ շոշափելի են։ Կրկին շնորհավորելով Դատական կատարողների միջազգային միության մեր գործընկերներին՝ ցանկանում եմ արդյունավետ շարունակական համագործակցություն։ Արդարությունը սկսվում է օրենքից, իրականացվում՝ հարկադիր կատարողի մասնակցությամբ»։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5699

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով