ՆԱՏՕ-ն մտադիր է 2027 թվականին սկսել Կոսովոյում իր ուժերի կրճատումը

2027 թվականին Հյուսիսատլանտյան դաշինքն առաջին անգամ ձեռնամուխ կլինի Կոսովոյի համար ՆԱՏՕ-ի ուժերի հիմնական կազմի (KFOR) կրճատմանը՝ կապված անվտանգության ոլորտում իրադրության բարելավման հետ: Այս մասին ասվում է Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի հրամանատարության հայտարարության մեջ։ «Կոսովոյում անվտանգության ոլորտում առկա իրադրությունն, ընդհանուր առմամբ, կայուն է. ՆԱՏՕ-ն ձեռնամուխ կլինի KFOR-ի օպտիմալացմանը և դրա թվաքանակն աստիճանաբար ադապտացիայի կենթարկի հաջորդ տարվա ընթացքում», – նշել է հրամանատարությունը, որը բազավորված է Բելգիայի Մոնս քաղաքում:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5702

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով