Իրանը և ԱՄՆ «մոտ են փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը»

Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Միացյալ Նահանգների հետ «խաղաղության պայմանագրի տեքստի վրա աշխատանքները համարյա ավարտվել» են։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ «փոխըմբռնման հուշագիրը պատրաստ է ստորագրման»։ Նրա ներկայացմամբ, ստորագրման արարողությունը կարող է տեղի ունենալ առաջիկա կիրակի՝ Եվրոպայում։ ԱՄՆ կողմից այն, ամենայն հավանականությամբ, կստորագրի փոխնախագահ Վենսը։ Կողմերից ոչ մեկը «փոխըմբռնման հուշագրի» մանրամասնությունները չի բացահայտել։ Ըստ ԱՄՆ նախագահի, Իրանը «պարտավորվել է երբեք միջուկային զենք չունենալ»։ Թե ինչպես է լուծվելու Իրանի հարստացված ուրանի պաշարների հարցը, որևէ հստակություն առայժմ հայտնի չէ։ Ուշագրավ է, որ ԱՄՆ նախագահը թվարկել է այն երկրներին, որ նպաստել են Իրանի հետ «համաձայնությանը»։ Այդ շարքում Ռուսաստանը և Չինաստանը բացակայում են, ինչից հետևում է, որ իրանա-ամերիկյան կարգավորմանը Մոսկվան և Պեկինը չեն ներգրավվել։ Դոնալդ Թրամփը տեղեկացրել է, որ հեռախոսազրույց է ունեցել նաև «Բիբիի»՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի, հետ։ Իսրայելի վարչապետի գրասենյակը այդ առթիվ պաշտոնական հաղորդագրություն է

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5702

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով