Մոսկվան պատրաստ է վերաիմաստավորել Հայաստանի հետ հարաբերությունները՝ նոր իրողությունների պայմաններում. Դեսպան

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը ընդունելություն է կազմակերպվել Ռուսաստանի օրվա կապակցությամբ, որի ժամանակ ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայ-ռուսական հարաբերությունների ներկա փուլին է անդրադարձել։ Իր ելույթում դեսպանը նշել է՝ Մոսկվան պատրաստ է վերաիմաստավորել Հայաստանի հետ հարաբերությունները նոր ձևավորված իրողությունների պայմաններում, և դա պատրաստ է անել կառուցողական ոգով։ «Ակնհայտ է, որ մեր հարաբերությունները հասել են վերաիմաստավորման և փոփոխվող համաշխարհային ու տարածաշրջանային իրողություններին հարմարվելու փուլին։ Մոսկվան լիովին պատրաստ է կառուցողական և փոխշահավետ եղանակով այսպիսի համատեղ աշխատանքին՝ հիմնվելով առկա երկկողմ մեխանիզմների վրա»,- ասել է դեսպանը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5702

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով