Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ ուղղված լայնածավալ քննության շրջանակում ձերբակալվել է 22 մարդ։ Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ ձերբակալվածների թվում են դերասաններ, երգիչներ և շոու-բիզնեսի այլ ներկայացուցիչներ, այդ թվում՝ Քենան Դողուլուն, Բերեն Սաաթը, Էնիս Արըքանը, Օզան Դողուլուն, Բերդան Մարդինին և այլ հայտնի անձինք։ Հաղորդվում է, որ ձերբակալությունները կատարվել են Ստամբուլում իրականացվող հակաթմրանյութային լայնածավալ գործողության շրջանակում։ Բոլոր ձերբակալվածները նախ տարվել են բժշկական զննության, ապա տեղափոխվել Թմրամիջոցների դեմ պայքարի վարչություն՝ հարցաքննության։ Նշվում է նաև, որ նույն գործի շրջանակում ավելի վաղ ձերբակալված մի շարք անձանց փորձանմուշներում հայտնաբերվել է կոկաին։ Ըստ տվյալների՝ դրական արդյունքներ են գրանցվել Մաբել Մաթիզի, Թարըք Թունջա Բաքըրի, Այջան Յաղջըի, Էդա Դորայի և այլոց նմուշներում։ Քննությունը շարունակվում է։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5699

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով