Դեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում

«Ռեալ Մադրիդի» և Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դեյվիդ Բեքհեմը դարձել է առաջին ֆուտբոլիստը, որ անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում, հաղորդում է Page 6-ը: Նրա կինը՝ Վիկտորիան, և դերասան Թոմ Քրուզը ներկա են եղել արարողությանը և շնորհավորական ելույթներ են ունեցել։ Բեքհեմը 2005 թվականից ի վեր ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան է, իսկ 2015 թվականին նա հիմնադրեց իր սեփական բարեգործական կազմակերպությունը՝ 7 Fund-ը, որը նախատեսված է ամբողջ աշխարհի խոցելի երեխաներին աջակցելու համար: Բեքհեմն իր կարիերայի մեծ մասն անցկացրել է «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում: Ակումբի հետ նա վեց անգամ նվաճել է Անգլիայի Պրեմիեր լիգան (EPL) և երկու անգամ՝ Անգլիայի գավաթը: 1999 թվականին «Մանչեսթեր Յունայթեդը» նվաճեց Չեմպիոնների լիգան:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5720

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով