Ծավի ջուրը անվտանգ է՝ խմելու և կենցաղային նպատակներով օգտագործման համար

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկատվություն է հրապարակել Ծավ բնակավայրի խմելու ջրի հետազոտությունների արդյունքների վերաբերյալ. «Ինչպես տեղեկացրել էինք, սեպտեմբերի սկզբին ստացվել էր Ծավ բնակավայրի խմելու ջրի որակի վերաբերյալ ահազանգ, ինչի կապակցությամբ իրականացված մոնիտորինգի ընթացքում արձանագրվել էր սնդիկի պարունակության սահմանված առավելագույն թույլատրելի մակարդակի գերազանցման վերաբերյալ նախնական եզրակացություն։ Մինչև ջրի որակի վերաբերյալ վերջնական եզրակացության ստացումը, բնակչության առողջության համար հնարավոր ռիսկերը կանխելու նպատակով, բնակավայրի բնակչությունն անմիջապես ապահովվել էր անվտանգ խմելու ջրի մատակարարմամբ և սահմանափակվել էր ենթադրյալ վտանգավորություն ունեցող ջրի կենցաղային օգտագործումը։ Անցյալ ավելի մեկուկես ամսվա ընթացքում ջրի որակի համակողմանի ուսումնասիրության և խորը մասնագիտական գնահատման նպատակով կազմվել էր Միջգերատեսչական մասնագիտական հանձնաժողով, որի համակարգմամբ ձևավորված մասնագիտական խմբի կողմից իրականացվել են նոր հետազոտություններ` նպատակ ունենալով դրանք իրականացնել սահմանված պահանջների բարձր համապատասխանությամբ և բացահայտել վտանգի հնարավոր

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16896

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով