Կատարն Իրանին է ներկայացրել ԱՄՆ-ի հետ հակամարտության դադարեցման համաձայնագրի նոր նախագիծ. Reuters

Կատարցի միջնորդներն Իրանին են ներկայացրել համաձայնագրի նոր նախագիծ, որի նպատակն է տարածաշրջանում ԱՄՆ-ի հետ լարվածության թուլացումը։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։ Նշվում է, որ փաստաթուղթը փոխանցվել է հոկտեմբերի 25-ին, և այժմ Թեհրանն ուսումնասիրում է առաջարկը։ Համաձայնագրի նախագիծը նախատեսում է 7-օրյա գործողությունների ծրագիր, որը սահմանում է այն քայլերը, որոնք ԱՄՆ-ն և Իրանը պետք է ձեռնարկեն վստահության ամրապնդման նպատակով։ Reuters-ի հաղորդմամբ՝ ակնկալվում է, որ Իրանն իր պատասխանը կհայտնի մինչև շաբաթվա վերջ։ Ըստ աղբյուրի՝ ծրագրով նախատեսվում է, որ մի քանի երկիր հանդես կգա որպես համաձայնագրի երաշխավոր։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16896

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով