ԿԳՄՍ նախարարությունը մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026-2027 ուսումնական տարում ՀՀ միջին մասնագիտական, ինչպես նաև բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ ընդունվելու համար: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից: Բուհերի ընդունելություն Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում հայտագրման գործընթացն իրականացվում է fs.emis.am էլեկտրոնային համակարգի միջոցով։ Դիմելու ժամկետներ՝ Անվճար առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով (հայագիտական, մանկավարժական և արվեստի բնագավառի մասնագիտություններ) օտաերկրյա քաղաքացիների՝ սփյուռքահայ դիմորդների ընդունելության համար՝ 2026 թ. հունիսի 22-ից մինչև օգոստոսի 24-ը ներառյալ, Վճարովի առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրով, այդ թվում՝ նախապատրաստական դասընթացում, ընդունելության համար՝ 2026 թ. հունիսի 22-ից մինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ, Վճարովի առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով, այդ թվում՝ նախապատրաստական դասընթացում, ընդունելության համար՝ 2026 թ. հունիսի 22-ից մինչև հոկտեմբերի 15-ը ներառյալ, Վճարովի հեռակա ուսուցմամբ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով ընդունելության համար՝ 2026 թ. հունիսի 22-ից մինչև հոկտեմբերի 16-ը ներառյալ, Վճարովի դոկտորական կրթական ծրագրով ընդունելության համար՝ 2026 թ. հունիսի 22-ից մինչև նոյեմբերի 13-ը ներառյալ: fs.emis.am Էլեկտրոնային հարթակում ներկայացված են բուհերը և կրթական ծրագրերը, մասնագիտությունների ցանկը, կրթական աստիճանները: Համակարգից օգտվելու քայլերն առավել մանրամասն ներկայացված են դիմորդի ուղեցույցում: Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝ հղումով: Քոլեջների ընդունելություն Օտարերկրյա քաղաքացիները՝ սփյուռքահայ և օտարազգի դիմորդները, ՄԿՈՒ հաստատություններ ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթերը պետք է ներկայացնեն ՀՀ ԿԳՄՍ նախարարություն։ Դիմելու ժամկետներ՝ Վճարովի առկա ուսուցմամբ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում, այդ թվում՝ նախապատրաստական դասընթացում, ընդունելության համար՝ 2026 թ. հուլիսի 1-ից մինչև օգոստոսի 10-ը ներառյալ, Վճարովի հեռակա ուսուցմամբ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ընդունելության համար՝ 2026 թ. հուլիսի 1-ից մինչև նոյեմբերի 10-ը ներառյալ: Դիմորդը կամ նրա լիազորված անձը կամ ուսումնական հաստատության ներկայացուցիչը պահանջվող փաստաթղթերը սահմանված ժամկետներում պետք է ներկայացնեն ԿԳՄՍՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչություն կամ պահանջվող փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակները ուղարկեն [email protected] էլեկտրոնային հասցեին։ Համաձայն փաստաթղթերի ներկայացման ժամկետների՝ դիմումներն ու փաստաթղթերը ԿԳՄՍՆ-ում ընդունվում են աշխատանքային օրերին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ը, ընդմիջում՝ 13:00-ից մինչև 14:00-ը: Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկն ու դիմելու կարգը՝ հետևյալ հղումով: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել՝ ԿԳՄՍՆ միջազգային համագործակցության և սփյուռքի հետ կապերի բաժին (հեռ.՝+374 10-599-699, ներքին 647, +374 10-599-699, ներքին 646) fs.emis.am համակարգի հետ կապված հարցերով՝ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն (հեռ.՝ +374 10-578-455):



