Նոր Նորքի հ. 105 մանկապարտեզը 1971-ից ի վեր առաջին անգամ է հիմնանորոգվում. Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ այսօր՝ ժամը 16:00-ին, այցելելու է Երևանի Նոր Նորք վարչական շրջանում գտնվող հ. 105 մանկապարտեզ։ «Այն վերաբացում ենք իմ կողմից նախաձեռնված հիմնանորոգումից հետո։ Այս մանկապարտեզը 1971-ից ի վեր առաջին անգամ է հիմնանորոգվում, և 4-խմբանի մանկապարտեզը դարձել է 8-խմբանի», – ասել է քաղաքապետը և հավելել, որ ժամը 17:00-ին այցելելու է Մինսկի 28 և 29 շենքերի բակ։ «Խոստացել էի տեղի բնակիչներին քարոզարշավի ժամանակ, և առաջին հերթին շնորհավորում եմ մանկապարտեզի վերաբացման համար», – ասել է նա։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9621

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով