Մունդիալ-2026. Կանադան չհաղթեց մեկնարկում, ԱՄՆ-ն գերազանցեց Պարագավային

Տորոնտո, Կանադա Մարզադաշտ «Տորոնտո» B խումբ, առաջին տուր Կանադա-Բոսնիա և Հերցեգովինա` 1:1 Ֆուտբոլի աշխարհի առաջնության մրցումային երկրորդ օրը պայքարի մեջ մտան B ու D խմբերի թիմերը: Մրցաշարը հյուրընկալող երկրորդ երկիրը` Կանադան, մեկնարկային խաղում մրցեց Բոսնիա և Հերցեգովինայի հետ: Նախ հանդիպման 21-րդ րոպեին խաղի հաշիվը Բոսնիա ու Հերցեգովինայից բացեց Յովո Լուկիչը, իսկ Կանադային պարտությունից փրկեց Կայլ Լարին` խաղի 78-րդ րոպեին: Երկրորդ տուրում Կանադան կխաղա Կատարի, իսկ Բոսնիա ու Հերցեգովինան` Շվեյցարիայի հետ (հունիս 18,19): Լոս Անջելես, ԱՄՆ Մարզադաշտ «Լոս Անջելես» D խումբ, առաջին տուր ԱՄՆ-Պարագվայ` 4:1 Օրվա մյուս խաղում մրցաշար հյուրընկալող երրորդ երկիրը` ԱՄՆ-ն, 4 գնդակ ուղարկեց Պարագվայի դարպասը` սեփականն ընդունելով միայն մեկը: ԱՄՆ հավաքականի կազմում աչքի ընկան Ֆոլարին Բալոգան (դուբլ), Զիովանի Ռեյնան ու մեկ անգամ էլ ինքնագոլի հեղինակ դարձավ Դամիան Բոբադիլան: Պարագվայից հեղինակության գնդակը խփեց Մաուրիսիոն: Երկրորդ տուրում ԱՄՆ կխաղա Ավստրալիայի, իսկ Պարագվայը` Թուրքիայի հետ:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5719

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով