Դալլաս, ԱՄՆ Մարզադաշտ «Դալլաս» F խումբ, առաջին տուր Նիդեռլանդներ-Ճապոնիա` 2:2 Ֆուտբոլի աշխարհի առաջնության 11-րդ խաղում միմյանց հետ մրցեցին Նիդեռլանդերն ուՃապոնիան: Այս խաղում հաղթողներ չեղան: Նիդեռլանդների հավաքականից Վիրջիլ վան Դեյքի ուԿրիսենսիո Սամերվիլի գոլերին պատասխանեցին Կեիտո Նակամուրան ու Դաիչի Կամադան: Ֆիլադելֆիա, ԱՄՆ Մարզադաշտ «Ֆիլադելֆիա» E խումբ, առաջին տուր Կոտ դ’Իվուար-Էկվադոր 1:0 Աֆրիկան ներկայացնող հավաքականերից առաջինը հաղթանակ տոնեց Կոտ դ’Իվուարի ընտրանին, որը նվազագույն հաշվով առավելության հասավ Էկվադորի նկատմամբ: Այս խաղի միակ գնդակը 90-րդ րոպեին խփեց Ամադի Դիալոն: Մոնտերեյ, ԱՄՆ Մարզադաշտ «Մոնտերեյ» F խումբ, առաջին տուր Շվեդիա-Թունիս` 5:1 Ընթացիկ Մունդիալի մինչ այս եղած խաղերից գոլառատներից է Շվեդիա-Թունիս խաղը, որտեղ շվեդներին հաջողվեց Յասին Այայի (դուբլ), Ալեքսանդր Իսակի, Վիկտոր Գիկերեսի, Մատիաս Սվանբերգի գոլերի շնորհիվ հաղթանակ տոնել: Թունիսի միակ գոլը խփեց Օմար Ռեկիկը: Այս խմբում այժմ առաջատարը Շվեդիան է 3 միավորով: Մեկ միավոր ունեն Ճապոնիան ու Նիդեռլանդները: Իսկ Թունիսը միավոր չունի:



