Իսրայելը մտադիր չէ իր զորքերը դուրս բերել Լիբանանից

Իսրայել-ԱՄՆ հարաբերությունները շարունակում են սրվել, քանի որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ իրեն կաշկանդված չի զգում ԱՄՆ-Իրան համաձայնագրի՝ Լիբանանին վերաբերող կետերով: Ըստ Ynet գործակալության՝ Իսրայելը մտադիր չէ դուրս բերել իր զորքերը Լիբանանից: Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը ևս հաստատել է ՑԱԽԱԼ-ի մտադրությունը՝ պահպանելու վերահսկողությունը Լիբանանում, Սիրիայում և Գազայում ստեղծված բուֆերային գոտիների նկատմամբ՝ բացառելով որևէ փոխզիջում: Այս դիրքորոշումը հակասում է ԱՄՆ-ի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածություններին: Ի պատասխան՝ Դոնալդ Թրամպը զգուշացրել է Նեթանյահուին, որ Իսրայելը կարող է «մեկը մեկի դիմաց մնալ» Թեհրանի դեմ, եթե չդրսևորի անհրաժեշտ զգուշավորություն:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 6379

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով