Մոսկվան ակնկալում է պահպանել լավ հարաբերություններ Երևանի հետ. Նարիշկին

Մոսկվան ակնկալում է պահպանել լավ հարաբերություններ և զարգացնել համագործակցությունը Երևանի հետ․ ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) տնօրեն Սերգեյ Նարիշկինը։ «Մեզ համար կարևոր է, որ երկու երկրների միջև պահպանվեն լավ հարաբերություններ, որ համագործակցությունն ու փոխգործակցությունը զարգանան բոլոր ոլորտներում՝ տնտեսական, մարդասիրական, ռազմական և ռազմատեխնիկական», – ասել է Նարիշկինը։ «Մենք ակնկալում ենք, որ հենց դա էլ տեղի կունենա», – ընդգծել է ԱՀԾ տնօրենը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 6390

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով