ԵՄ-ն ամուր կանգնած է Հայաստանի կողքին․ Էստոնիայի ԱԳ նախարար

ԵՄ-ն ամուր կանգնած է Հայաստանի կողքին՝ Ռուսաստանի ապակայունացնող ազդեցությանը դիմակայելու հարցում։ Այս մասին X-ի միկրոբլոգում գրել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնան՝ անդրադառնալով ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի շրջանակում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը։ «Ես իմ ընկերոջը՝ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին վերահաստատել եմ, որ ԵՄ-ն ամուր կանգնած է Հայաստանի կողքին, երբ այն դիմակայում է Ռուսաստանի ապակայունացնող ազդեցությանը»,- գրել է Ցահքնան։ Էստոնիայի ԱԳ նախարարը հավելել է, որ ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի ջանքերին՝ խորացնելու առևտրային կապերը հարևանների և Եվրոպայի հետ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 6172

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով