Անհրաժեշտ է ամեն ինչ անել ԱՄՆ-Իրան շրջանակային համաձայնագիրը կյանքի կոչելու համար․ Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ֆրանսիայում անցկացվող Մեծ յոթնյակի գագաթնաժողովից առաջ հայտարարել է, որ ամեն ինչ պետք է անել Վաշինգտոնի և Թեհրանի միջև ձեռք բերված շրջանակային համաձայնագիրը կյանքի կոչելու համար։ Այս մասին հաղորդում է Euronews-ը՝ վկայակոչելով ֆրանսիական TF1 հեռուստաընկերության հետ Մակրոնի հարցազրույցը։ Մակրոնի խոսքով՝ Հորմուզի նեղուցի բացումն ապահովելու ջանքերի շրջանակներում Ֆրանսիան կարող է տեղակայել ինքնաթիռներ և ականազերծող ֆրեգատ, որոնք կարող են ուղարկվել «երկու-երեք օրվա ընթացքում», եթե միջազգային համաձայնագիր կնքվի։ Մակրոնը նաև ընդգծել է, որ Հորմուզի նեղուցը պետք է բաց մնա ազատ նավագնացության համար։ «Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի համոզվենք, որ վճարներ չկան», – ասել է Ֆրանսիայի նախագահը։ Մակրոնը հավելել է, որ Հորմուզի նեղուցի վերաբացումը վճարովի հիմունքներով կհակասի միջազգային իրավունքին։ ]

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 6164

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով